ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
12:37 - 15 օգոստոսի, 2020

ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել