Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր՝ ավելի քան 20 երկրից |tert.am|
13:38 - 15 օգոստոսի, 2020

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր՝ ավելի քան 20 երկրից |tert.am|

tert.am: ՌԴ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը սկսելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

Դեղամիջոցի արտադրման մեջ իր ներդրումն է ունեցել նաև Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը: Դրա ղեկավար Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ հիմնադրամը պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժնի պատվեր է ստացել ավելի քան 20 երկրից: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է պատվաստանյութ արտադրել 5 երկրում: Նրա խոսքով` առկա հզորությունը թույլ է տալիս արտադրել տարեկան 500 միլիոն չափաբաժին:

Դեղամիջոցն իրենից ներկայացնելու է ներմկանային ներարկման լուծույթ:

Պատվաստումները ծրագրում են անցկացնել 2 փուլով. սկզբում առաջին բաղադրիչով, երեք շաբաթ անց` երկրորդ:

ՌԴ առողջապահության նախարարությունում տեղեկացրել են նաև, որ կրկնակի պատվաստումը թույլ է տալիս մինչև երկու տարի ժամկետով իմունիտետ ձևավորել օրգանիզմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել