Բելառուս ֆուտբոլիստը չի խաղա երկրի հավաքականում, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է
14:31 - 15 օգոստոսի, 2020

Բելառուս ֆուտբոլիստը չի խաղա երկրի հավաքականում, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է

Ռուսական ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի բելառուս հարձակվող Իլյա Շկուրինը հայտարարել է, որ չի խաղա Բելառուսի ազգային հավաքականում, քանի դեռ պետության ղեկավարն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում։

«Հրաժարվում եմ ներկայացնել ազգային թիմի շահերը և մինչ այն պահը, քանի դեռ գործում է Լուկաշենկոյի ռեժիմը», – գրել է Շկուրինը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել