ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով
16:32 - 15 օգոստոսի, 2020

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:

Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:

Հրամանատարական հավաքների նպատակն էր սպայական կազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունների կատարելագործումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել