Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին |tert.am|
16:39 - 15 օգոստոսի, 2020

Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին |tert.am|

tert.am: Այսօր` օգոստոսի 15-ին Մինսկում տեղի է ունենում ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկիի հիշատակին նվիրված բազմահազարանոց ակցիա: Տարայկովսկին մահացել է բողոքի ցույցերի ժամանակ` օգոստոսի 10-ին: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Nexta Live տելեգրամյան ալիքին:

Հազարավոր մարդիկ ծաղիկներով եկել են Պրիտիցկիի փողոց, որտեղ ուժայինների կողմից բողոքի ակցիան ցրելու ժամանակ մահացել է Տարայկովսկին:

Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով: Բելառուսի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Տարայկովսկին ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: Սակայն ականատեսները պնդում են, որ տղամարդու ձեռքում ոչինչ չի պայթել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել