Հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին, վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունը  Հունաստանին և Կիպրոսին․ ՀՀ ԱԳՆ
18:25 - 15 օգոստոսի, 2020

Հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին, վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ՝

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել