Լիբանանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվել
 |tert.am|
10:11 - 16 օգոստոսի, 2020

Լիբանանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվել |tert.am|

tert.am: Լիբանանում շաբաթ գրանցվել է 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: Ինչպես հաղորդել է երկրում առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը, փետրվարի 21-ից հետո առաջին անգամ երկրում 1 օրում գրանցվել է 397 դեպք, 3-ը մահացել են, հայտնում է ТАСС-ը:

«Առողջապահության նախարարությունը քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ մեկուսացնում է բնակելի թաղամասերը, որոնք վարակումների օջախ են դարձել»,- ասել է նա:

Նախարարի պաշտոնակատարը Լիբանանի բնակչությանը կոչ է արել խստացնել անձնական հիգիենայի պահպանումը և պատասխանատվությամբ վերաբերվել սանիտարահամաճարակային նորմերին, սոցիալական հեռավորության պահպանմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել