Ստեփանավանում այրվել է մոտ մեկ տոննա անասնակեր
21:55 - 16 օգոստոսի, 2020

Ստեփանավանում այրվել է մոտ մեկ տոննա անասնակեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 17։40-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան բժշկական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ցանկապատած տարածքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 19։02-ին: Այրվել է մոտ մեկ տոննա կուտակած անասնակեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել