Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը
11:52 - 17 օգոստոսի, 2020

Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

ԱԱՏՄ-ն հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։ «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։

Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–հայտնում է ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։
 
Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել