armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցելության ընթացքում արձանագրեց, որ Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները: Այս մասին Փաշինյանը նշեց Շողակաթ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Մյուս տարի Սևանի շուրջ անցանելիության խնդրի լուծումն ամբողջացնելու ենք: Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները ստեղծված են: Արևելյան ափին գրեթե ոչինչ չկա, այստեղ ներդրումային նոր կուլտուրա պետք է ներդնենք: Էկոտուրիզմի տրամաբանության մեջ անսահմանափակ պոտենցիալ կա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: