Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ
20:39 - 17 օգոստոսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել