Պետական պարտքը հուլիսին 2.8%-ով աճել է |hetq.am|
11:33 - 18 օգոստոսի, 2020

Պետական պարտքը հուլիսին 2.8%-ով աճել է |hetq.am|

hetq.am: Ներքին  պարտքի առաջանցիկ աճը մեծացնում է համախառն պետական պարտքը։

Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, մեկ ամսում՝ հուլիսի ընթացքում, պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։

Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։

Երկու դեպքում էլ պարտքի աճը պայմանավորված է մեծամասամբ ներքին պարտքի աճով։

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6.055 մլրդ դոլար՝ նշված ամսվա ընթացքում աճելով մոտ 74 մլն դոլարով կամ 1.2%-ով։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն աճել է մոտ 271 մլն դոլարով կամ 4.7%-ով։ Նշենք, որ հուլիսի վերջի դրությամբ արտաքին պարտքից մոտ 479 մլն դոլարը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պարտքն է, մնացածը՝ կառավարության պարտքը։

Հայաստանի ներիքն պարտքը հուլիսի վերջի դրությամբ 1.884 մլրդ դոլար է։ Մեկ ամսում այն ավելացել է միանգամից 8.5%-ով կամ 147 մլն դոլարով։ Իսկ տարեկսզբի համեմատ ներքին պարտն աճել է մոտ 348 մլն դոլարով կամ 22.6%-ով։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել