ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|
12:44 - 19 օգոստոսի, 2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի և Էստոնիայի նախաձեռնությամբ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը Եվրոպայում խաղաղության և անվտանգության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով էստոնական արտգործնախարարության մամուլի ծառայությանը։

Էստոնիան ներկայացնող արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն իր ելույթում խոր անհանգստություն է հայտնել բելառուսական իշխանությունների կողմից խաղաղ ցույցերի ճնշման նպատակով ուժի կիրառման առնչությամբ։ 

«Անվտանգության խորհուրդը պարտավոր է կանխել բռնի կոնֆլիկտները։ Այդ պատճառով էլ մեր պարտքն է նախօրոք զգուշացնելը և իրազեկվածության մակարդակը բարձրացնելը։ Տեսել ենք, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում, երբ ոչ ազատ ու անարդար ընտրությունները տապալվում են, և մարդկանց արդարացված դժգոհությունն ուշադրության չի արժանանում»,- Ռեյնսալուի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Նախարարն ընդգծել է, որ Բելառուսի գործերին արտաքին միջամտությունը սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ 

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել