Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են, ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին․ Սերժ Սարգսյան
14:52 - 19 օգոստոսի, 2020

Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են, ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին․ Սերժ Սարգսյան

Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքների հանձնելու մասին, կեղծ են։ Ես երբևէ որևէ մեկի հետ այնպիսի պայմանավորվածություն չեմ կնքել, որը կարող  է վնասել մեր ժողովրդին, կամ վտանգ լինել  մեր հայրենիքի համար։ Ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ շահարկում են այդպիսի թեմաներ, բայց կարծում եմ, որ դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, դրանք լայն տարածում չունեն։ Նման բան չէր կարող լինել։  Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը։ Ի պատասխան լրագրողների կողմից ուղղված հարցերին, Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ․


«2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ  Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն խնդիրը և մեր նվազագույն խնդիրը։ Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ առավելագույնը լինելու էր՝ պահանջել Ադրբեջանից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին նրանք չեն համաձայնվել, այն փաստարկով, որ այդքան կորուստներից հետո չեն կարող արդարացնել իրենց կողմից դիրքերի վերադարձը։ Մենք հասել ենք նվազագույնին, ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել և 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, քանի որ այն ունի մշտական բնույթ։ Մինչև Մոսկվայում հանդիպումը, արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ, այն իհարկե, հարյուր տոկոսով չէր պահպանվում, բայց յնուհանդերձ հայտարարվել էր հրադադարի ռեժիմ»։

Գեներալ Խաչատուրովը զանգահարել է Սերժ Սարգսյանին և փոխանցել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի Գլխավոր Շտաբի պետը, ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի մասին։ Խաչատուրով պատասխանել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Թբիլիսիում։ Խաչատուրովին պատասխանել են, որ ադրբեջանական կողմը համաձայն  է հանդիպել միայն Մոսկվայում։ 

«Ակնհայտ է, թե ինչու էին նրանք ցանկանում հանդիպել Մոսկվայում, քանի որ ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա, եկել ենք այսպիսի լուծման։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ Գլխավոր շտաբի և Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,- ասաց Սարգսյանը։ 
Վերջինս շեշտեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված սպաների և զինվորների համար, այլև առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար։

«Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների համար, ովքեր զոհվել են 1988 թվականից մինչև այսօր։ Ես իմ խոնարհումն եմ հատնում նրանց ընտանիքներին»,- ասաց Սարգսյանը ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել