Սերժ Սարգսյանը մեկնաբանեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու լուրերը |armenpress.am|
15:33 - 19 օգոստոսի, 2020

Սերժ Սարգսյանը մեկնաբանեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին լուրերին: Հարցին` թե ո՞րն է պատճառը, որ 2017թ. Ժնևում հղում չի կատարվել նախորդ երկու պայմանավորվածություններին, արդյոք դրանից հրաժարում է եղե՞լ, թե իրապես խնդիրներ կային դրանք կյանքի կոչելու առումով, օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանն իհարկե հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները: 

«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, չէ, որ այդ պայմանավորվածությունից հետո, ես կնկատի ունեմ՝ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո համանախագահներն (ԵԱՀԿ Մինսկի խմբի-թղթ.) արել են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ բանակցային գործընթացի թեման էլ շատ կարևոր է, սակայն ասուլիսը նվիրված է Ապրիլյան պատերազմին և հարցին ավելի մանրամասն կանդրադառնա այլ առիթով:

2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք են բերվել և վերահաստատվել մի շարք պայմանավորվածություններ՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել