Ապրիլյանին կորցրել ենք տարածքներ, մարդկանց․ բանակը հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ է ռազմաքաղաքական ղեկավարությունը․ Արմեն Խաչատրյան |factor.am|
20:47 - 19 օգոստոսի, 2020

Ապրիլյանին կորցրել ենք տարածքներ, մարդկանց․ բանակը հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ է ռազմաքաղաքական ղեկավարությունը․ Արմեն Խաչատրյան |factor.am|

factor.am: Հարցազրույց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Սերժ Սարգսյանն այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս է տվել։ Նա հարց է հնչեցնում՝ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ է գրանցվել՝ Ադրբեջանը չի հասել իր քաղաքական նպատակներին․ «Ինչպե՞ս է էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ լայնածավալ գրոհները կասեցրած Հայաստանը պարտվե՞լ է»,- այսպիսի հարց է բարձրացնում։ Դուք ի՞նչ պատասխան ունեք այս հարցին։

-Հաղթանակի հարցն անընդհատ շահարկվում է և սխալ ու կեղծ տեսանկյունից է ներկայացվում։ Եվ այս հարցի հետ կապված մեղադրանք ու քննադատություն է ներկայացվում այս իշխանություններին, թե ինչո՞ւ ենք մենք հղում անում բանակին, ինչո՞ւ ենք ասում բանակը թույլ է եղել, ինչո՞ւ ենք կասկածի տակ դնում հաղթանակը։ Ասեմ, որ այս հարցադրումները կեղծ են։ Իշխանությունը երբևէ չի ասել և չի կարող է ասել, որ բանակը թույլ է, զինվորներն ու սպաները արժանապատիվ չեն եղել։ Նման հայտարարություն չի եղել և նրանց խորհուրդ կտամ չանդրադառնալ այդ հարցին հետագա հանրային ելույթներում։

Պատերազմի ժամանակ ի՞նչն է համարվում հաղթանակ կամ պարտություն՝ տարածքային կամ մարդկային կորուստները։ Մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, սակայն սա չի նշանակում, որ փնովում ենք Հայոց բանակին՝ զինվորին ու սպային։ Եվ եթե ադրբեջանցիների առաջխաղացումը տեղի չի ունեցել, դրա հիմնական պատճառը եղել է մեր զինվորների ու սպաների անձնվեր, քաջաբար պարտականությունների կատարումը։ Մենք կորցրել ենք տարածքներ, մարդկանց, միանշանակ՝ բանակը այստեղ հաղթել է, զինվորն ու սպան հաղթել են, բայց արդյոք հաղթե՞լ է, ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդյոք ձեռնարկե՞լ է այն, ինչ պետք է աներ։

Պարզ աքսիոմա կա՝ արդյոք նման հաղթանակներ ակնկալելով մենք կհզորանա՞նք, թե՞ շուտով կհասնենք Ստեփանակերտին, ամեն անգամ տարածքներ կորցնելով ու մարդ կորցնելով՝ ո՞նց կարող ենք ասել, որ սա հաղթանակ է։ Սա ռազմաքաղաքական հաղթանակ չէ, սա բանակի, զինվորի, սպայի արյան ու քաջության հաշվին թշնամուն կասեցնել ու հետ մղել է։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել