ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում
11:25 - 20 օգոստոսի, 2020

ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությունում նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Աս մասին տեղեկացրին ՀԾԿՀ մամուլի բաժնից:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 

Հանձնաժողովը հայտնում է, որ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում քաղաքացիները կարող են դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին: Միաժամանակ տեղեկացնում է, որ ցանկության դեպքում կարող են անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել