Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|
13:01 - 20 օգոստոսի, 2020

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել