ՍԱՏՄ-ն կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Երևանում չի հայտնաբերել
21:31 - 20 օգոստոսի, 2020

ՍԱՏՄ-ն կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Երևանում չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների խստացված ստուգայցերը, հատկապես Երևանում, գալիս են ապացուցելու, որ սննդի շղթայի տնտեսավարողները ՀՀ պարետի որոշումներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ. արդեն տևական ժամանակ է՝ գրեթե մեկ շաբաթ, որ մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցում մշտադիտարկումները խախտումներ չեն հայտնաբերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, անթերի վիճակ է արձանագրվել նաև օգոստոսի 20-ին:

«Մարզային դիտարկումներն էլ նույն օրը գոհունակության առիթ են տվել. տեսուչների թիրախում հայտնված կազմակերպություններում խախտումները եղել են աննկատ. աշխատակիցներից մեկը դիմակը կրել է ոչ պատշաճ, ինչը տեղում ուղղվել է:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել