Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ |tert.am|
14:46 - 21 օգոստոսի, 2020

Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ |tert.am|

tert.am: Ես նոր տեղեկացա, որ իբր քննարկվելու է Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը: Նման քննարկում չի նախատեսվել այսօր և մոտ ապագայում չկա նախատեսված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը՝ անդրադառնալով ծննդատան աշխատակիցների այն մտահոգությանը, թե նպատակ կա աշխատակիցներին աշխատանքից ազատել: 

«Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է եկել, մեզ մոտ նման քննարկում չի եղել, մեզ մոտ տնօրենն է հրավիրվել, որպեսզի ֆինանսիստի հետ ընթացիկ ֆինանսական և իրավաբանական հարցեր քննարկեն և հստակեցվեն: Այս ամենը աշխատանքային տիրույթում է և աշխատողներին աշխատանքից ազատելու հետ կապված չէ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանի նպատակն այն է, որ որևէ աշխատատեղ չփակվի և հիմա սպասում են Առողջապահության նախարարության պատասխանին, որպեսզի հասկանան՝ ինչ դիրքորոշում ունի Կառավարությունը Մարալիկի ծննդատունը փակելու կամ չփակելու վերաբերյալ: Գրիգորյանը հիշեցրեց, որ ծննդատանը թերություններ են եղել, որոնք հիմա շտկվել են, և սպասում են, որ նախարարությունից այցելեն և գնահատական տան ծննդատան աշխատանքին:

«Մենք համարում ենք, որ բուժհաստատությունն արդեն համապատասխանում է բոլոր նորմերին և պատրաստ է աշխատել: Այս իրավիճակում շատ է խանգարում համավարակի առկայությունը, պետք  է մի փոքր համբերատար լինենք, սպասենք նախարարության կամ Կառավարության դիրքորոշմանը»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու այն հարցը, որ ծննդատան աշխատակիցներին մոտ 12 միլիոն դրամ պետք է տրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց, որ մասնագետները քննարկում են, տնօրենին խորհուրդներ կտան, և եթե բուժհաստատությունը չկարողացավ կարգավորել խնդիրը, ապա արդեն Կառավարությունը պետք է որոշում ընդունի, թե  կուտակված պարտքի մասով ինչ է լինելու: «Մենք սպասողական վիճակում ենք, լիարժեք պատասխան տալ չեմ կարող, քանի որ ձեռքիս տակ վերադասիս պատասխանը չունեմ»:

Նա նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակներում Առողջապահության նախարարությանը դիմել են, որպեսզի գան ու ստուգում անցկացնեն ծննդատանը, բայց մնացած հարցերը նախարարությունն է որոշում:

Աշխատավարձ չստանալու և ծննդատունը լուծարման եզրին հասնելու վերաբերյալ Գրիգորյանը շեշտեց, որ աշխատակիցները Աշխատանքային օրենսգրքի համաձայն պետք է վարձատրվեն, գոնե նվազագույն աշխատավարձի չափով և եթե խախտվել է աշխատողի իրավունքները նա պետք է դիմի դատարան և վերականգնի իր իրավունքերը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել