Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան
11:08 - 22 օգոստոսի, 2020

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով. Հակոբ Կարապետյան

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կենտրոն վարչական շրջան. Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ այստեղ անջրդի, անխնամ վիճակ էր:

Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:

Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետև խանգարում էր»,- գրել է Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել