30 տարի անց ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն. Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
11:53 - 23 օգոստոսի, 2020

30 տարի անց ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն. Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական գրառում է կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։

1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այս պատմական իրադարձությունը հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության հաստատման համար։

30 տարի անց արդեն ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն, որն ունակ է պաշտպանել ժողովրդի անվտանգությունը, ապահովել բարեկցությունն ու խթանել բազմակողմանի մարդկային զարգացումը։

Կեցցե՛ ազատ, անկախ ու հարատև Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել