Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով |armenpress.am|
10:13 - 24 օգոստոսի, 2020

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով:

Այդ մասին հայտարարել Է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել Է, որ պայթյունի պատճառը, որը տեղի Է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում Է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից:

Գանիմը նաեւ հավելել Է, որ մասնագետներին հաջողվել Է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ Է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել Է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել