Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|
10:04 - 25 օգոստոսի, 2020

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|

shantnews.am: Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլի փողոցաշինական աշխատանքները Գյումրիի 15 փողոցներում  շինարարական փուլին դեռ չեն հասել։ Սունդուկյան, Պուշկին, Մատնիշյան, Մայակովսկի, Օզանյան ու հարակից մյուս փողոցներում շինընկերությունները զբաղված են կոյուղատար խողովակների փոխարինման ու նորերի մոնտաժման աշխատանքներով:

Դրանք նախագծային փաթեթներում ներառված չեն եղել, բնակիչների դիմում-բողոքներից ու շինարարների ահազանգերից հետո  պատվիրատուն կոյուղատար ցանցի փոխարինումн  ընդգրկել է հիմնանորոգման ծրագրում:

Հիմնանորոգման այս տարվա ծրագրում ընդգրկված Սունդուկյան փողոցի միջնամասում երկու մետր խորության փորվող այս խրամուղիները  նոր կոյուղատար խողովակներ անցկացնելու համար են: Շինարարը փողոցի հիմքերի ամրացում ու աշխատանքներ կատարելու փոխարեն  երկու շաբաթ է` կոյուղատար համակարգ են փոխում։

Այն, ինչ պատվիրատուն նախագծում չէր ներառել, հիմա վերադարձել է բաց թողած աշխատանքը լրացնելուն, շինարարները հրաժարվել են փողոց կառուցել` առանց ներքին կոմունիկացիոն ցանցը նորացնելու։ 

«Խնդիրների ենք բախվել, կոյուղացանցը շատ վատ վիճակում էր, կփոխեինք,  կլցվեր փոսերը, խրամուղիներում դիտահորերը չէինք կարող տեղադրել, դժվար է, որ հին կանալիզացիան կաշխատի, մենք կողքից նորը կքաշենք»,- նշում է «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։

Միայն Սունդուկյան փողոցում չէ նման վիճակ, հարակից ու հատվող մյուս փողոցներում ևս 70-80 տարվա կոյուղատար ցանց է գործում։ Խողովակները կոռոզիայի են ենթարկված, դիտահորերը չեն աշխատում, մի մասն էլ հողաշերտի տակ է, թաղամասում խցանումներն ու ցանցի  վթարները մշտապես եղել են։

Փտած ու քայքայված լինելուց բացի, ներքին ցանցում խողովակները մակերեսային են կառուցված, դրա համար էլ հողային աշխատանքներ շինարարը չի կարողացել կատարել, բավարար խորության վրա չգտնվելու պատճառով փորման ընթացքում վնասվել են։

«Կոյուղու խողովակաշարը  ևս վթարային վիճակում է գտնվում, որը ավելի ակնհայտ դարձավ, երբ մի քանի անգամ ուժեղ անձրևներ տեղացին, մենք խնդիրների առաջ կանգնեցինք, պատվիրատուի կողմից որոշվեց, որ խողովակաշարը ևս  թարմացվի, արդիականացվի։ Էդ աշխատանքները նորից ավելացվել են»,-նշեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը։

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել