Թեհրանը հիմնազուրկ է համարում ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի պահանջը |azatutyun.am|
15:25 - 25 օգոստոսի, 2020

Թեհրանը հիմնազուրկ է համարում ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի պահանջը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարարության մամուլի նորանշանակ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջները իրավական հիմք չունեն։

Վերջերս Վաշինգտոնը պահանջել էր, որ ՄԱԿ-ը վերականգնի մինչև 2015 թվականի միջուկային համաձայնագրով Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները, բայց հանդիպել էր Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիմակայությանը։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը չեն պաշտպանել Վաշինգտոնին` գտնելով, որ ԱՄՆ-ն չի կարող միակողմանի դուրս գալ 2015-ի միջուկային համաձայնագրից, այնուհետև պահանջել վերականգնել մինչ այդ սահմանված ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել