Լեւոն Սարգսյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան |news.am|
09:42 - 26 օգոստոսի, 2020

Լեւոն Սարգսյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան |news.am|

news.am: ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը։

Նա նշեց, որ Լեւոն Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանքը խելքին մոտ պիտի լինի, որ ընդունի»։

Պաշտպանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով.

«Օրինակ՝ Լեւոն Սարգսյանի գործը պետք է քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում»։

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբեր ամսից. Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել