Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Այս մասին քաղաքապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»,- գրել է Հայկ Մարությանը։