Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն․ Ռոմանոս Պետրոսյան
10:31 - 26 օգոստոսի, 2020

Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն․ Ռոմանոս Պետրոսյան

Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն։ 1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։


«Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից կավարտվեն ու դրանց կհաջորդեն իրավական գործընթացները»,- նշել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել