Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|
15:00 - 26 օգոստոսի, 2020

Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել, «երբ սահմանները բացվեն»:

Ըստ նրա՝ համանախագահները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: 

«Ներկա պահին սահմանները փակ են: Այդ իսկ պատճառով չենք կարող տարածաշրջան այցելել: Ծրագրում ենք նման այց, երբ սահմանները բացվեն»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, որտեղ հանդիպում է անցկացնում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել