armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին: Այս մասին արձանագրությունը կազմվեց ԿԸՀ օգոստոսի 26-ի նիստի ընթացքում:
«Պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրվում է ԼՀԿ թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Սամվելի Ստեփանյանին»,- ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օգոստոսի 14-ին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը:
comment.count (0)