Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, բուժվածներինը՝ 15,8 միլիոնին |azatutyun.am|
10:24 - 27 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, բուժվածներինը՝ 15,8 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, ապաքինվածներինը՝ 15,8 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Ռուսաստանում գրանցել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը առանց սպասելու հետազոտության ավարտին: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դեղամիջոցի առաջին խմբաքանակները կթողարկվեն ռուսաստանյան շուկայի համար առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:

Պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկորեն չի ապացուցվել և կասկածի տակ է առնվում բազմաթիվ մասնագետների կողմից, շատերն այս հապճեպ գրանցումը քաղաքական որոշում են համարում:

Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն պայմանավորվել է Ղազախստանի հետ պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ:

Ղազախստանում, ի դեպ, կարանտինը խախտողների մասին տեղեղեկություն հայտնողներին մինչև 70 դոլար գումար են խոստանում:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանում ամեն օր կորոնավիրուսի առնվազն 4,5 հազար նոր դեպք է գրանցվում:

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել փակել երկրի սահմանները օգոստոսի 29-ից միչև սեպտեմբերի 28-ը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Ֆրանսիան պատրաստվում է վարակի երկրորդ ալիքին, որը կանխատեսվում է նոյեմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել