ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային |ermenihaber.am|
13:47 - 27 օգոստոսի, 2020

ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրոպական միության երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչով դիմել է Հունաստանին և Թուրքիային։

Ստոլտենբերգը մասնավորապես շեշտել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի և Թուրքիա միջև ստեղծված լարվածությունը պետք է հանգուցալուծվի դաշնակցային հարաբերությունների ոգուն և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ։

Դրա համար, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, անհրաժեշտ է երկխոսություն սկսել և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Ողջունելով Գերմանիայի կառավարության կողմից ստանձնած միջնորդական առաքելության դերը՝ Յենս Ստոլտենբերն ընդգծել է, որ ինքն էլ մշտական կապի մեջ է Աթենքի և Անկարայի իշխանությունների հետ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել