Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում կստեղծվեն ապաստարաններ․ ձեռնարկվել է դրամահավաք-արշավ
14:17 - 27 օգոստոսի, 2020

Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում կստեղծվեն ապաստարաններ․ ձեռնարկվել է դրամահավաք-արշավ

Տավուշի մարզպետարանից հայտնում են․
 
««Պահապան» հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ ձեռնարկել է դրամահավաք-արշավ (https://www.facebook.com/donate/239170173947721/), որի արդյունքում բոլորիդ աջակցությամբ.
 
1. Կստեղծենք ապաստարաններ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում` ապահովելով մեր խաղաղ բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ:
2. Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել