Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|
10:24 - 28 օգոստոսի, 2020

Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունեն, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցածը չի կրկնվի: Օրերս էլ նշել էր, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է արագացնել: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, այստեղ մենք մտահոգվելու առիթ ունե՞նք, թե ոչ:

ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և միջնորդ, բնականաբար ձգտում է լարվածության թուլացմանը: Դրան են միտված հայտարություններն ու դրան հաջորդող քայլերը: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացին, և մենք բազմիցս շեշտել ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այո, անհրաժեշտ է արագացնել համապատասխան փոխվստահության մթնոլորտի ստեղծումը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրումը:

Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում։

Եթե Ադրբեջանի նորանշանակ նախարարը «իմիտացիա» է համարում մի գործընթաց, որին երկար տարիներ մասնակցել է իր երկրի նախագահը և որի ուղղությամբ երկար տարիներ միջնորդական առաքելություն են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 անդամներից 3-ի ղեկավարներն ու այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ապա դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի՝ անվստահելի և անլուրջ բանակցային կողմ լինելու հանգամանքը:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել