factor.am: Օգոստոսի 26-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից գողություն է կատարվել, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Այս մասին տեղեկացրեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
Դպրոցից գողացել են 2 նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։
«Դրանք նյութական առումով արժեքավոր չէին, ուղղակի այդ 2 նոութբուքն իր մեջ մանկավարժական ինֆորմացիա էր պարունակում։ Դա ոչ մեկին պետք չէ, բացի այն ուսուցիչներից, որոնք տարիներ շարունակ այդ նոութբուքերն օգտագործել են որպես թվային միջոց՝ իրենց ուսումնահետազոտական նախագծերն իրականացնելու համար։ Տանողն այդ մասին հաստատ չի իմացել»,- նշեց դպրոցի տնօրենը։
Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն օպերատիվ կերպով արձագանքել է ահազանգին, սակայն առայժմ կասկածյալ չկա:
Շարունակությունը՝ factor.am-ում։
comment.count (0)