Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|
19:57 - 29 օգոստոսի, 2020

Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

azatutyun.am: 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, բացի Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։

Մեզ հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։

«Ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար», -  ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը։

Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փոխանցեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Ըստ փաստաբանի՝ Կարապետյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր պատճառաբանությունը, որ կատարել է ղեկավարության հանձնարարականը։

Մի քանի հոդվածներով մեղադրվող նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործը բաղկացած է 9 դրվագից, որից մեկն էլ ազոտական պարարտանյութի ներկրմանն է առնչվում։

Ինչ վերաբերում է այս գործով յուրացման հոդվածով մեղադրվող նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա նա Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։ 

 

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել