Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին
 |shantnews.am|
20:54 - 29 օգոստոսի, 2020

Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին |shantnews.am|

shantnews.am: Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում  28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։ Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր  հատվածները։

Մանրաքարի, այսպես ասած, շարժական  արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը  մի քանի անգամ հեշտացրել է շինարարների  գործը։

Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը՝ նախատեսվել է  երկշերտ ասֆալտը  փոխարինել  եռաշերտով:

«Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը  երկու շերտով էր ասֆալտապատվելու: Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն, մենք ինչքան կարողացել ենք,  պրոյեկտը փոփոխել ենք, երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,- նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ  Մանուկյանը:

Հիմա նախագծային հաջորդ փոփոխության  հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են   ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել։ Նախագծային փաստաթղթում դրանք  ներառված չեն :

«Արգելափակոցներ պետք է ավելացվեն, ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի, սարերի միջով է անցնում: Մենք նամակ են ուղարկել  նախագծող ընկերությանը, հուսանք, որ կավելացնեն և բաց մնացած 3 կմ  հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,- նշեց տեղամասի պետը:

 

Շարունակությունը՝ shantnews.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել