Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|
19:30 - 30 օգոստոսի, 2020

Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|

tert.am: Մինսկի կենտրոնում այսօր տեղի ունեցող ցույցի 125 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ-ին:

«Չարտոնագրված բողոքի ակցիաներին մասնակցելու համար կիրակի Մինսկում 125 մարդ է ձերբակալվել 16:00-ի դրությամբ (երևանյան 17:00): Նրանց նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել», -ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը մայրաքաղաքի կենտրոնում, ուր ուղղվում է ցուցարարների բազմահազարանոց շարասյունը, խստացված վերահսկողության տակ է առնվել ՕՄՕՆ-ակականների և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից:

Հաղթողների պողոտան, որով շարժվում են ցուցարարները, ամբողջությամբ արգելափակվել է հատուկ տեխնիկայով:

Բողոքի երթն Անկախության պողոտայից տեղափոխվել է Հաղթանակի այգու և «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի  տարածք: Ցուցարարները կոչ են անում առաջ գնալ և հասնել Լուկաշենկոյի նստավայրին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել