Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին
11:51 - 31 օգոստոսի, 2020

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները:

Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում պահանջող խնդիրներին:

Ծառայության Գյումրու բաժնում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ ընդգծել է Ծառայության համալիր բարեփոխումների իրականացման ճանապարհին Ծառայության առանձին գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման պահանջը:

Սերգեյ Մեղրյանը նաև շեշտել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթությանը, սպասարկման որակի բարձրացման ապահովմանը, որոնք Ծառայության բարեփոխման ռազմավարության առանցքային օղակներից են:

Շիրակի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին  զեկուցել է բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան քայլերը, կարճված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպման հարցերը:

Աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են առանձին հանձնարարականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել