Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|
16:43 - 31 օգոստոսի, 2020

Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանի թե' մասնագիտական, թե' անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«ՍԴ դատավորի մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներ են»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ ղեկավար չընտվեց, նեղացավ ու հրաժարվեց անդամությունից, Ռուստամ Բադասյանն ասաց. «Դա ցավալի միջադեպ էր: Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու այդ հարցը»,-պատասխանեց նախարարը:

Լրագրողները Ռուստամ Բադասյանին հիշեցրին նաև, որ մամուլում կան տեղեկություններ, թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից, ինչին նախարարն արձագանքեց, որ Ավետիսյանը ոչ թե իր, այլ կառավարության թեկնածուն է եղել:

«Չեմ հասկանում, ինչ քանդելու մասին է խոսքը, երբ խոսքը բարձագույն դատական ատյանները միավորելու մասին է, սահմանդրականության կիրառումը, Սահմանդրության ոգին ընդհանուր դատարաններ բերելու և այդ կոնցեպտը դատարաններում զարգացելու մասին, հետևաբար քանդելու դիսկուրսն ինձ համար անընդունելի է: Նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգը ինչու էին քանդում»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել