Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|
17:14 - 31 օգոստոսի, 2020

Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե քրեակատարողական հիմնարկներում կրկին խոշտանգումներ են տեղի ունեցել: Բադասյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ այդ խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի հետ: Նա նաեւ հիշեցրեց այն խոսքերը, ըստ որի՝ պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ եւ շեշտեց, որ դրանք ամենեւին ուղղակի բառեր չեն:

«Եվ եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ ՔԿՀ ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ընթանում է, ընթանալու է»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ վերջերս հարուցվել են քրեական գործեր, եւ դրանց շրջանակներում կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրությունների արժանանալ:

Այդ դիմադրությունը, ինչպես ասաց Բադասյանը, հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսել, նախարարի կարծիքով, ավելորդ է: «Ազնիվ կլինի, որ մենք ամեն բան կոչենք իր անունով: Խոշտանգումները ՔԿՀ-ներում կապված են եղել քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա, դրա հետեւանքով: Հիմա մենք զբաղվում ենք հետեւանքը ծնող պատճառի վերացմամբ»,- հայտարարեց Բադասյանը:

Նա նաեւ արձանագրեց, որ քրեական ենթամշակույթի օրենքի քննարկման ընթացքում հնչած այն կարծիքները, որ այն չի գործելու, արդեն ջախջախված են: Ինչ վերաբերում է օրենքի ամբողջական կիրառելիության ընթացքում առաջացող բարդություններին, դրա մասին Բադասյանը կխոսի, երբ արդեն մեղադրական դատավճիռ լինի, բայց հայտնեց, որ որեւէ մտահոգություն չունի կիրառելիության հետ կապված, եւ եթե մեղադրանք է ներկայացվել, կալանավորման որոշում է կայացվել, առնվազն հիմնավոր կասկածի ինստիտուտը հաղթահարված է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել