Ինտերնետի պահանջարկն աճել է, բջջային կապինը՝ նվազել. կապի շուկան՝ համավարակի օրերին |hetq.am|
10:01 - 01 սեպտեմբերի, 2020

Ինտերնետի պահանջարկն աճել է, բջջային կապինը՝ նվազել. կապի շուկան՝ համավարակի օրերին |hetq.am|

hetq.am: 2020 թվականի առաջին կիսամյակում ինտերնետի մատակարարման շուկայի ընդհանուր հասույթը աճել է 12.1%-ով, բջջային կապինը՝ նվազել 20.9%-ով։

Այս տարի  ինտերնետի պահանջարկը Հայաստանում շարունակել է աճել՝ ի տարբերություն բջջային կապի, որից հեռահաղորդակցության օպերատորներն ավելի քիչ հասույթ են ստանում։ 

Չնայած այս միտումը կապի հայկական շուկայում նոր չէ, սակայն ակնհայտ էր, որ այս տարվա մարտի սկզբից բռնկված համավարակի արդյունքում մի շարք աշխատողներ, դպրոցականներ և այլք անցան օնլայն ռեժիմի, որն էականորեն մեծացրեց ինտերնետի պահանջարկը։ 

Փոխարենը կրճատվում է բջջային շուկան։ Եթե տարիներ առաջ օպերատորների՝ բջջային շուկայից ստացվող հասույթը մի քանի անգամ գերազանցում էր ինտերնետի մատակարարումից ստացվող հասույթը, ապա այժմ ինտերնետն առաջ է անցել։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կապի շուկայի ընդհանուր հասույթը  կազմել է մոտ 69 մլրդ դրամ։ Այս գումարը գոյանում է ինչպես հեռահաղորդակցության ոլորտից՝ բջջային կապի և ինտերնետի մատակարարումից, այնպես էլ՝ որոշ չափով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումից։   

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ կապի շուկայի հասույթը նվազել է 4%-ով։ Սա տեղի է ունեցել հիմնականում բջջային կապի շուկայի կրճատման հետևանքով։ 

Կապի շուկայի առաջատարը հեռահաղորդակցության ոլորտն է, որի հիմնական հատվածը բջջային ու ինտերնետ հասանելիության ծառայություններն են (տե՛ս գրաֆիկում)։   

Այս տարվա առաջին կիսամյակում բջջային շուկայի հասույթը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 20.9%-ով նվազել է։

Փոխարենը 12.1%-ով աճել է ինտերնետի մատակարարումից ստացվող հասույթը՝ կազմելով 28 մլրդ դրամ։ 

Կրճատվել է նաև հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացվող հասույթը։ 

Նաև հարկ է նշել, որ ոչ մեծ տեմպերով՝ 3.2%-ով աճել է մալուխային հեռուստատեսության մատակարարումից ստացվող հասույթը։ 

 

 

Կապի շուկայի ընդհանուր հասույթը սկսել է կրճատվել մարտից, որի արդյունքում առաջին եռամսյակում ոլորտում անկումը կազմել է 1.2%: Երկրորդ եռամսյակում այս անկումը խորացել է՝ կազմելով 6.8%: Այսինքն՝ չնայած ինտերնետի պահանջարկի աճին, կապի ընդհանուր շուկայի վրա համավարակի ազդեցությունը երկրորդ եռամսյակում զգացվել է։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել