Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով |tert.am|
14:07 - 01 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու Հայաստանի իշխանությունները «խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

Աբդուլաևայի խոսքով` «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը զրոյացնում են բանակցությունների իմաստը և հանդիսանում են գլխավոր խոչընդոտը «խաղաղության պայմաններ» ստեղծելու գործում, որի մասին խոսում է այդ երկրի արտգործնախարարը»:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար: Աբդուլաևան չի մոռացել խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության մասին Արցախ` այն բնութագրելով որպես «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ»:

Նա «անհեթեթություն» է որակել հայ նախարարի կարծիքն էթնիկ հակամարտությունները քաղաքական կամք դրսևորելով կանխելու մասին՝ նշելով, թե «Հայաստանը տարիներով չի կարողացել այդ քաղաքական կամքը դրսևորել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել