Երևանի քաղաքապետի մոտ քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը
17:29 - 01 սեպտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետի մոտ քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Մարությանը:

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։ Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»,- գրել է Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել