Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|
12:24 - 02 սեպտեմբերի, 2020

Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Լիբանանում շուտափույթ կերպով արմատական բարեփոխումներ չիրականացվեն, երկիրը կարող է շատ լուրջ բարդությունների բախվել միջազգային ասպարեզում։ Երեքշաբթի երեկոյան, Բեյրութ կատարած այցի ավարտին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այս երեկո ես իմ վստահությունն եմ հայտնում Լիբանանի կառավարությանը։ Դրա հետ մեկտեղ, ես ստիպված եմ շատ հստակորեն զգուշացնել՝ եթե մինչև հոկտեմբերի վերջ Լիբանանի ղեկավարները չկատարեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, լինելու են նաև հետևանքներ։ Կարծում եմ անգամ, որ կարող է գալ պատժամիջոցների կիրառման պահը։ Իրադարձությունների նման զարգացումը ես ամբողջությամբ չէի բացառի», - հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը Բեյրութ էր ժամանել Լիբանանի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաև օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Մակրոնի այցը Լիբանան ուղեկցվում էր բողոքի գործողություններով։ Արմատական բարեփոխումների անցկացման պահանջով հանդես եկող հարյուրավոր ցուցարարներ երեքշաբթի երեկոյան փորձել են ներխուժել Լիբանանի խորհրդարանի տարածք, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ակցիայի մասնակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել