Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
13:33 - 02 սեպտեմբերի, 2020

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել