Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը |armenpress.am|
12:04 - 03 սեպտեմբերի, 2020

Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա change.org-ի հայկական տարբերակն է:

«Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել