Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|
15:42 - 03 սեպտեմբերի, 2020

Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: Հիմա հանրային ծառայությունը ոչ հրապուրիչ է, որովհետև, երբ վերացնում ես բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը, վերացնում ես, այսպես կոչված, սև մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել, և պրոֆեսիոնալի համար չես ապահովվում այնպիսի աշխատավարձ, որը կմղի նրան դեպի հանրային ծառայություն, դա արդեն խնդիր է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք ունենք տվյալ ոլորտի մասնագետների սղություն մասին, որ միշտ նույն մարդիկ են առաջադրվում:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Հայաստանում մեծ չէ մարդկանց քանակը, որոնք ցանկանում են համալրել պետական հանրային ծառայության համակարգը։ «Իսկ պատճառը ցածր աշխատավարձն է։ Շատ է քննարկվել հավելավճարների, պարգևավճարների թեման, պետք է անկեղծ լինենք, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային որակյալ ծառայություն ստանալու համար, որակյալ և արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանան, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են, որովհետև անձը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, լինի անբասիր, ունենա ժողովրդավարական հիմնարար արժեքներ, որ ունենանք այն իրավական պետությունը, որը նախատեսում ենք ունենալ Սահմանադրության համաձայն»,- ընդգծեց նա:

Հարցին՝ եթե առաջադրված թեկնածուների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, արդյո՞ք ապագայում ունենալու ենք ՍԴ-ի այն կազմը, որը վստահելի կլինի հանրության համար, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ հանրային վստահությունը դատական իշխանության վերաբերյալ չափազանց կարևոր է, սակայն այն «չպետք է խառնել, ինչ-որ խմբի և եղանակի դիրքորոշման հետ»:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել