Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց․ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում դատական նիստին |lragir.am|
16:14 - 03 սեպտեմբերի, 2020

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց․ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում դատական նիստին |lragir.am|

lragir.am: Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում դատական նիստին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով չի ներկայացել։

Մեղադրող դատախազը հետաքրքվեց, թե ի՞նչ առողջական խնդիր ունի Սարգսյանը, նա ասաց, որ ամեն անգամ «իբր» հիվանդ է Սերժ Սարգսյանը, և այդ պատրվակով չի ներկայանում դատարան։ «Երբ դատախազն ասում է՝ իբր, այսինքն՝ կասկածի տակ է դնում նախագահի առողջական վիճակը, դա էթիկայի խախտում է»,- ասաց Մակինյանը։

Ամրամ Մակինյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ի՞նչ առողջական խնդիր ունի Սերժ Սարգսյանը, արդյոք նա տանն է, թե՞ հիվանդանոցում։ «Պարոն նախագահի առողջական վիճակի մասին ավելին, քան ներկայացրեցի, չեմ կարող ներկայացնել»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Խոսքը գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման ծրագրով թույլ տրված չարաշահումների մասին է։ Այս գործով մեղադրյալներ են նաև գյուղատնտեսության նախկին  նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել