Բեյրութի նավահանգստի շրջանում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել |tert.am|
09:24 - 04 սեպտեմբերի, 2020

Բեյրութի նավահանգստի շրջանում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Լիբանանյան բանակի զինծառայողները մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ գտնվող մաքսային պահեստում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի հայտնել է արաբական երկրի բանակի մամլո ծառայությունը:

«Ինժեներական ուժերի հատուկ ստորաբաժանումները մաքսային վարչության խնդրանքով նավահանգստի տարածքից դուրս՝ մուտքի մոտ գտնվող պահեստում պահվող նյութերի ստուգում են անցկացրել, ինչի արդյունքում 4 տոննա 350 կգ ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ զինվորականները նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկել, կազմակերպվում է քաղաքից պարկերի դուրս բերման գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել